Վրաստանի նախագահական ընտրությունները, հավանաբ...

Վրաստանի նախագահական ընտրությունները, հավանաբար, տեղի կունենան 2025 թվականի հունվարին, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Երկրում ամեն ինչ խաղաղ է և հանգիստ. ընտրությունների արդյունքները կամփոփվեն, իսկ դրանից հետո տասներորդ օրը տեղի կունենա խորհրդարանի առաջին նիստը։ Սրանից հետո կսկսվի խորհրդարանական աշխատանքը, ապա, ենթադրաբար հունվարի սկզբին, տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Դրան կհաջորդի նախագահի երդմնակալությունը։ Երկիրը շարունակում է ապրել սովորականի պես»,- ասել է Կոբախիձեն լրագրողներին Բաքվում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին։