Առաջիկայում նոր կառավարություն ձևավորելու համար Վրաստանի կառավարութունը հրաժարական է տվել։ Այս մասին «ՏԱՍՍ»- ին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից։ «Այսուհետ վարչապետը և ամբողջ կաբինետը հանդիսանում են ժամանակավոր պաշտոնակատարներ»,- ասել է կառավարության մամլո ծառայության աշխատակիցը:
Հիշեցնենք` խորհրդարանական երկփուլ ընտրությունները Վրաստանում անց էին կացվել օգոստոսի 31-ին ու նոյեմբերի 21-ին:
Այսօր ընտրական շեմը հաղթահարած 9 կուսակցություններից խորհրդարանում էին միայն իշխող «Վրացական երազանքի» 90 պատգամավորները: Ընդդիմության բոլոր 60 պատգամավորները շարունակում են բnյկnտել և հրшժшրվnւմ են մտնել խորհրդարան:
Խորհրդարանի շենքի մուտքերի դիմաց արդեն հավաքվել են տասնյակ քաղաքացիական шկտիվիuտներ և բnղnքի шկցիш են անցկացնում :
Ինչպես հայտնի է՝ այսօր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպելու են առանձին և ստորագրելու են հուշագիր՝ մանդատներից հրшժшրվելnւ ու ընտրական ցուցակները զրnյшցնելnւ վերաբերյալ:



