Վրաստանի էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ոչ...

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ոչ թե Փաշինյանին, ինչպես ներկայացվում է, այլ քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեին: 

Վերջինս հայտարարել էր, որ Վրաստանը կորցնում է իր տնտեսական դիրքը տարածաշրջանում։

Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան անդրադարձել է վրացական «Լելո» շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեի հայտարարությանը, որ Վրաստանը հետ է մնում տարածաշրջանի մյուս երկրներից։

Խազարաձեն, մասնավորապես, ասել է.

«Մենք կորցրել ենք տնտեսական դիրքերը տարածաշրջանում: Մենք ուրախ ենք, իհարկե, մեր հարևան Հայաստանի և Ադրբեջանի հաջողությունների համար, սակայն կարևոր է, թե որտեղ է կանգնած Վրաստանը»։

Հիշեցնենք, Արժույթի միջազգային հիմնադրամի ավելի վաղ հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 2019 թվականի տվյալներով Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 4527 դոլար, իսկ Վրաստանինը՝ 4289: