Հայաստանը մերժում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Այս մասին ասել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը:
«Քաղաքացիների մոտ կա ակտիվության աճ: Երևանում մերժում են Նիկոլ Փաշինյանին: Նույնը նաև մարզերում է, բայց ոչ նույն ինտենսիվությամբ: «Առաջարկ Հայաստանին» ծրագրով առաջարկում ենք քաղաքի խելացի կառավարման և ընթացիկ խնդիրների լուծումներ: Երևանի իշխանությունը լեգիտիմ չէ: Այն ստացել է մայրաքաղաքի ընտրական իրավունք ունեցեղների 5%-ի քվեն, իսկ ընտրական մասնակիցների 30%-ից մի փոքր ավել: Հետագայում քաղաքակակն կոռուպցիայի և ստվերային գործունեության արդյունքում պահել է իշխանությունը: Այս ամենը պետք է վերանայվի և հանգի համապետական մակարդակով իշխանափոխությանը»,- նշել է Թևանյանը:



