Քննարկվել են Հայաստան–ԵՄ ռազմավարական գործընկ...

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսին։ ԱԽ քարտուղարը հանդիպման մասին գրել է «Ֆեյսբուք»-ի էջում՝ ներկայացնելով մանրամասներ․

«Ողջունել եմ պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը։

Քննարկել ենք Հայաստան–Լիտվա երկկողմ հարաբերությունների ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր և նախանշել հետագա համագործակցության ուղիները։

Անդրադարձել ենք Հայաստան–ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերին, ինչպես նաև ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը՝ գոհունակությամբ ընդգծելով Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանին փոխանցված Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, որում բարձր է գնահատվել ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները»,– նշված է Արմեն Գրիգորյանի գրառման մեջ։