Վրաստանի 2024 թվականի պաշտպանական բյուջեն կավ...

Վրաստանի կառավարությունը Պաշտպանության նախարարության 2024 թվականի բյուջեն կավելացնի 100 մլն լարիով (մոտ 36,3 մլն դոլար)։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Առաջին երկու եռամսյակում մենք ունեցանք բարձր տնտեսական աճ, ինչպես նաև հարկաբյուջետային կոնսոլիդացիայի բարձր տեմպեր, ինչը մեզ հնարավորություն տվեց ավելացնելու այս տարվա բյուջեն ընդհանուր առմամբ 519 մլն լարիով (մոտ 188,7 մլն դոլար): Մենք արդեն քննարկել ենք այդ գումարի ակնկալվող բաշխումը»,- ասել է վարչապետը։

2024 թվականի հաստատված պետական ​​բյուջեի համաձայն՝ Վրաստանի պաշտպանության նախարարության ֆինանսավորումը կազմում է 1,38 միլիարդ լարի (մոտ 501 միլիոն դոլար), ինչը 110 միլիոն լարիով (40 միլիոն դոլար) ավելի է 2023 թվականի ցուցանիշի համեմատ։