Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում Ողջաբերդ բնակավայրի 1-ին փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Սպարտակ Բ.-ի վարած «Kia» մակնիշի և 54-ամյա Ռաֆիկ Մ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Opel-ի վարորդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել է փայտե էլեկտրասյունը, բախվել ծառին և հայտնվել բնակչի քարե պարսպի մոտ, «Opel»-ն էլ բախվել է երկաթե ճաղավանդակին։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



