Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականատես դարձանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հհայտնի կադրերը եւ ֆունդամենտալ հարցը, որ պետք է պատասխան ստանա հետեւյալն է՝ արդյոք սա պետության ու կառավարության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների եւ ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այս հարցը պատասխանը գտնելու համար ես նախ կուզենամ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնի, թե ոկորտում 2018-ից ի վեր ինչ փոփոխություններ են տեղի ունեցել եւ ինչ աշխատանքներ են արվել»,-ասաց նա:
Առողջապահության նախարարն իր խոսքում ասաց. «Մինչեւ 2018 թվականը ԱՆ ենթակայությամբ գործող «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ունեցել է միայն Երեւանի դիահերձարանը բարոյապես մաշված կարողություններով: Մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել: Ծառայությունը կազմակերպվել է բժշկական կազմակերպությունների կողմից ժամանակավոր տրամադրվող անհրաժ-եշտ չափանիշներին չհամապատասխանող սենյակներում: Դատաբժշկական ծառայությունն ունեցել է Երեւանում 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարանային տեղ:
2018-ից հետո մշակվել եւ կյանքի է կոչվել դատաբժշկական համապետական, անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայություններ ապահովող ցանցի ստեղծման ծրագիրը:Նախատեսվել է Երեւանում կենտրոնական կառույցի եւ մարզերում մասնաճյուղերի համապարփակ համակարգ եւ սկսվել են լայնածավալ աշխատանքներ: Այսծրագրի շրջանակներում Մեծամոր, Աբովյան, Գյումրի, վանաձոր, Եղեգնաձոր, Սեւան, Գորիս քաղաքներում հիմնվել են մասնաճյուղեր:
2018-ին ամբողջությամբ վերանորոգվել է Երեւանի կենտրոնկան դիահերձարանը եւ սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով: 2020 թվականին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանը եւ կառուցվել է սառնարանային նոր բլոկ: Հիմա ընթանում է երկրորդի կառուցումը: 2020-ին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են կասետային սառնարաններ, հիմա էլ լրացուցիչ սառնարանային նոր մաս է կառուցվում: 2020-ին Գորիսում տեղադրվել է նոր սառնարանային բլոկ:
2021-ին վերակառուցվում եւ սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը: Այժմ նախագծվել եւ ընթանում է Սեւանի մսնաճյուղի ամբողջական վերակառուցման ծրագիրը:
2018ճ-ից առաջ գենետիկական հետազոտությունների անցկացման համար ընդահնարպես սարք չի եղել: 2018-ին մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերով գնվել է առաջին սեկվենատորը, իսկ 2020-ին երկրորդ ամբողջական հոսքագիծը»:
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ 25 տոկոսով ավելացել է այդ ոլորտում աշխատողների աշխտավարձային ֆոնդը. «Ուժեղացվել է գիտագործմանակ բաղադրիչը: Ընդհանուր առմամբ, եթե խոսենք բյուջետային հատկացումների մասով, 2017-ին ընհանուր բյուջեն կազմել 389 մլն դրամ: 2018-ի առաջին ամիսներին այն կրճատվել է 24 մլն դրամով: 2019-ին այդ բյուջեն դարձել է 481 մլն, 2020-ին՝ 594 մլն դրամ»,-ընդգծեց նախարարը:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծեց, որ այդ համակարգի բյուջեն 2019-ին 2018-ի համեմատ ավելացել է 117 մլն դրամով կամ 32 տոկոսով, 2020-ին 2018-ի համեմատությամբ ավելացել է 62 տոկոսով կամ 232 մլն դրամով. «Ինչու այս փոփոխությունների արդյունքում ունեցել ենք այդ տեսարանը: Որովհետեւ փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը այդքան հեշտ գործ չէ: Այստեղ կարեւորը մտածողության խնդիրն է: ՀՀ-ում այդպիսի համակարգ ընդհանրապես գոյություն չի ունեցել 2018-ից առաջ: Առաջին սեկվենատորը, որով արվում են ԴՆԹ հետազոտությունները, 2018-ի մայիաիսց առաջ ՀՀ-ում նման սարք չի եղել: Առաջին սարքը պատերազմից առաջ արդեն ունեցել ենք, երկրորդը ձեռք ենք բերել պատերազմից հետո»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով կոնկրետ միջադեպին, երբ հրապարակվել էին Աբովյանի դիահերձարանում զինծառայողների տոկրակներով գետնին ընկած դիերը, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Հիմա այդ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից: Բայց երբ որ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում, մենք տեսնում են ցույցեր, բողոքներ, որ այ, մարդկանց ազատում են աշխատանքից: Ես հիշում եմ, որ երբ մի ԲԿ-ում այդպիսի բարեփոխումների աշխատանք էր տեղի ունեցել, եւ երբ հեռուստատեսային ռեպորտաժը տեսա, ուղղակի շշմեցի: Այդ ԲԿ-ի աշխատողները չստիկներով դուրս էին եկել փողոց ցույց էին անում, հետո նույն չստիկներով մտան հիվանդանոց:
Սա կրթական, էթիկական պարզ խնդիր է: Ի վերջո, ԱՆ-ն եւ կառավարությունը կարող է սահմանել ստանդարտներ, բայց մարդու մտածողության փոփոխությունը առանցքային խնդիր է:
2018-ից առաջ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում եղել է ընդամենը 25 սառնարանային տեղ: Բարեփոխումների արդյունքում միայն Կենտրոնական հատվածում մոտ 10 անգամ այդ թիվն ավելացվել է: Սա է կառավարության վերաբերմունքը: Իսկ թե տեղերում շատ հաճախ ինչ վերաբերմունք եւ արտահայտություններ են լինում, մենք դա գիտենք: Սա նշանակում է, որ բովանդակային փոփոխությունների ճանապարհին չի կարելի կանգնել եւ տրվել աղմուկ-աղաղականերին: Պետք է որակական ստանդարտներ սահմանելով գնալ առաջ:
Մյուս կողմից պետք է նշել, որ դատաբժշկական գիտափորձնական կենտրոնի շատ աշխատակիցներ այս ընթացքում աշխատել են 24 ժամ, շաբաթը 7 օր: Ընդ որում աշխատել են մեծ ճնշումների ներքո: Նկատըի ունեմ հատկապես գնետիկական փորձաքննություններ անցկացնող աշխատողներին, շատ հաճախ վիրավորանքների ներքո: Նրանց աշխատանքը չի կարելի չգնահատել»:



