Ողբերգական դեպք՝ Երևանում. Հրազդան գետում հայ...

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները: