Երևանի ավագանու տարեվերջյան նիստն աղմկահարույց ստացվեց ոչ միայն ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիայի բերած թալանչիական որոշումների, այլ նաև Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի բարձր գմփյունի պատճառով։ Թեև լավատեղյակները վաղուց գիտեն, որ Դոգը Նիկոլ Փաշինյանի շունն է, բայց ժողովրդական լայն զանգվածները ավագանու նիստին արձանագրեցին, որ այդ շանն ամբողջական փաթեթով են թրաֆիքնգի ենթարկել ու մինչև վերջին խազն օգտագործում են։
Դոգի «Հանրային ձայն» խմբակցության դոգածին անդամներն օգնեցին Ավինյան Տիգրանին ու դրանց կցված քույրիկներին անցկացնել կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման որոշումը, նաև՝ տեղական տուրքերի ու վճարների կտրուկ բարձրացման որոշումը։
Եթե դոգենք քվորում չապահովեին, ապա այդ թանկացումները չէին անցնի։ Իրենց ձևական «դեմը» նպաստել է քվորումի ապահովմանն ու թանկացումներին։ Մնացածը Դոգի էժանագին «կրուտիտներն» են, թե բա՝ չէի կարող տապալել նախագծերը, քանզի որոշումները փաթեթով էին բերել ու եթե տապալեինք կարմիր կետագծերի թանկացումը, ապա բյուջեն էլ ավտոմատ կտապալեինք ու մանկապարտեզների, ավտոբուսների, մետրոյի հարցերը չէին լուծվի։ Սու՛տ է։ Հարկային բեռի ավելացումը առանձին է եղել Երևանի բյուջեից։ Այնպես որ անսեռ Դոգը էշի տեղ է դնում իրեն հավատացող ավանակներին։
Հիմա նույնիսկ դեբիլների համար է պարզ, որ Դոգը նիկոլենց կոալիցիոն երրորդ գործընկերն է։ Մեկը մյուսին արժեն։
Գասպարյան Վլադիմիրին «չսիրող» Դոգի գործարքը
Ավագանու նախորդ նիստը մեկ այլ բան էլ ցույց տվեց։ Իրեն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սկզբունքային թշնամի ներկայացնող Դոգն իր քվեարկությամբ ու քվորում ապահովելով նպաստեց Տիգրան Ավինյան–Վլադիմիր Գասպարյան գործարքի կայացմանը։
Բանն այն է, որ Երևանի ավագանու նախորդ նիստում չզեկուցվող հարցերի (ի դեպ, շունը՝ Դոգը, համաձայնել է նաև Երևանում իշխող կոալիցիայի կողմից արատավոր պրակտիկայի ներդրմանը՝ օրակարգում չզեկուցվող հարցեր ունենալուն) մեջ ներառված էր Երևանի որոշ հասցեներում հողերի նշանակության փոփոխության որոշումը։ Այդ հողերի նշանակությունը փոփոխվում էր՝ բնակելի շինարարության թույլտվության համար։
«Սկզբունքային» Դոգը կողմ եղավ չզեկուցվող հարցերի տակ անցկացնել Գասպարյան Վլադիմիրի հետ փոխկապակցված շինարարին պատկանող ընկերությանը շինթույլտվություն տալուն։ Խոսքը «Կաշվե Գալանտերեայի Ֆաբրիկա» ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Թևոսյան փողոց հ.1 և հ.1 շենքի հ.1 հասցեներում գտնվող 0.938485հա մակերեսով, Թևոսյան փողոց հ.1/4 հասցեում գտնվող 0.301587հա մակերեսով և «Կաէռ Քնսթրաքշն» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Թևոսյան փողոց հ.1/2 հասցեում գտնվող 0.886428հա մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունները «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիայից «բնակավայրերի» հողերի կատեգորիայի փոխելու որոշման մասին է: Իսկ այն, որ նշյալ ընկերությունները կապված են Վլադիմիր Գասպարյանի հետ ու պարբերաբար հայտնվում են մամուլի ուշադրության կենտրում՝ ներգրավված լինելով մութ պատմությունների մեջ, հայտնի է վաղուց։
Մանրամասները՝ այստեղ



