Ո՞վ ես դու, որ բեմադրությունից հետո արտիստներ...
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը գրում է․
Չէէ, դու չէիր կարող
Դու չէիր կարող քո էդ սֆաթով, որ ինչ ոճաբան էլ աշխատի, մեկ ա, գեղո ա մնում, չգնայիր ու չմխտռեիր, չարժեզրկեիր մի բան, որը քո ֆեստիֆառ-մեստիվառյան ծիրից դուրս ա, մի բան, որ դու չես ֆինանսավորել ու պատվիրել, մի բան, որ հայրենատիրության նոտաներ ա պարունակում, որ քո թրքաբջիջ քարոզի մեջ չի տեղավորվում։
Ո՞վ ես դու, որ բեմադրությունից հետո արտիստներին կանգնեցնես բեմում ու ռազբորկա անես, գրաքննես ու փորձ անես վարկաբեկել էդ մարդկանց։ Դու էդ ո՞ւմ տեղն ես դրել քեզ։
Թե՞ Ալիեւի առաջ պարբերաբար ստորացողի ռեաբիլիտացիան դերասաններին խեղճացնելով ես անում։
Գալու է արտիստի վրեժի ժամանակը։