Ոստիկանությունը ուսումնասիրում է Գյումրիում ո...

Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ տարածված ուսումնասիրվում է այն տեսանյութը և միջադեպը, որտեղ ըստ ֆեյսբուքյան օգտատիրոջ մասնակից են եղել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանութան Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանը։

Հիշեցնենք, որ Կարապետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել էր, որ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանութան Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանը հարձակվել են իր գաղափարական ընկերոջ, ակտիվ ըդիմադիր Գարիկի《Շեկոյի》խանութի վրա։