«Բժշկական կենտրոնի ղեկավարը ՔՊ ընտրական ցուցակում է և աշխատավարձերը բարձրացնելու համար շնորհակալություն էր հայտնում ՔՊ ցուցակի ևս երկու անձի՝ մարզպետին և Առողջապահության նախարարարին, որ տարվա կեսին հաջողվել էր հարյուրավոր աշխատողի աշխատավարձեր բարձրացնել»,-հիշատակելով ընտրության նախօրեին Վանաձորի պետական ԲԿ-ում ՔՊ-ի անունից աշխատավարձերի բարձրացման դեպքը՝ հայտնեց «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամ Ռուբեն Մելիքյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ այդ հարցով օրեր առաջ դիմել էին ոստիկանություն և միայն նախօրերին են ստացել պատասխանն այն մասին որ խնդրով զբաղվում են և շեշտեց, որ իրավապահներն ավելի շուտ կարող էին զբաղվել:



