«Մնալու ենք ոստիկանությունում այնքան ժամանակ, մինչև Արթուր Դանիելյանին ազատ արձակեն: Այս փուլում դեռ սա է մեր որոշումը, քանի որ մենք համարում ենք, սա ռեպրեսիվ մեխանիզմի կիրառության շինծու, մտացածին և ծիծաղելի օրինակ է»,- Politik.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» ՀԿ-ի անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը:
Տեր-Նակալյանը հստակեցրեց` Դանիլյանի կողմից որևիցե սպառնալիք չի եղել.
«Միայն ասվել է` հավանականություն կա, որ կարող է երկրում այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ մենք ստիպված լինենք Նիկոլ Փաշինյանի գլուխը քարով ցխելու կոչ անել, սակայն այդ կոչը չի արվել: Անգամ ծիծաղելի է ԱԱԾ-ի կամ պետական պաշտպանության ներքո թիվ մեկ պահպանվող անձի վերաբերյալ ասածին ընթացք տալը»- ասաց նա:
Հիշեցենք, որ մոտ մեկ ժամ առաջ 6 ոստիկաններ «Ադեկվադ» հասարակական կազմակերպության գրասենյակից ձեռնաշղթաներով բերման են ենթարկել ՀԿ նախագահ, հասարակական գործիչ Արթուր Դանիելյանին։ Ոստիկանները որպես հիմք ներկայացրել են Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիքը։



