Ոստիկանությունն ուսումնասիրում է Դավիթ Սանասա...

Ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Հիշեցնենք, որ Analitik.am-ը լուր էր տարածել, որ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին: Դավիթ Սանասարյանը հերքել էր այդ տեղեկությունը՝ այն անվանելով «հերթական շառ»։