Ավարտվեց ԱՄՆ նախագահի այցը Չինաստան։ Գլխավոր հայտարարությունները ԱՄՆ նախագահի Չինաստան այցից:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի ղեկավարի հետ բանակցությունների արդյունքներով կողմերը կնքել են «ֆանտաստիկ» առևտրային համաձայնագրեր։
Սի Ցզինպինը Թրամփի ներկայիս պետական այցը Չինաստան անվանել է պատմական և նշանակալի։
Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության են հասել կայուն առևտրային հարաբերությունների պահպանման և բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում, նշել է ՉԺՀ նախագահը։
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է հարյուրավոր միլիարդավոր դոլարներ ներդնել ամերիկյան ընկերություններում։
Սի Ցզինպինի խոսքով՝ Թրամփի այցը Չինաստան կնպաստի փոխըմբռնման զարգացմանը, փոխադարձ վստահության խորացմանը և երկու երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը։