Ոստիկանությունից հերքում են, որ Նիկողայոս Եղի...

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով այսօր՝ հունիսի 13–ին, աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը և տեղափոխվել է  ոստիկանության կադրերի ռեզերվ։

Այս առիթով NEWS.am-ը գրել էր, որ իր աղբյուրների փոխանցմամբ` Եղիազարյանի աշխատանքից ազատումը կապված է Ռիտա Սարգսյանի հետ. «Օրերս 65–րդ տարեդարձի և կնոջ՝ թոշակի անցնելու կապակցությամբ Նիկողայոս Եղիազարյանը խնջույք է կազմակերպել, որին հրավիրել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այս պատճառով էլ ոստիկանապետն օրեր անց աշխատանքից ազատել է Նիկողայոս Եղիազարյանին»,- ասված է հրապարկման մեջ։

Politik.am-ի հարցին, թե ո՞րն է եղել ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի աշխատանքից ազատման հիմքը, ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանեցին` կադրային տեղաշարժը, այլ պատճառ չկա: