Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախ...

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Մարկո Ջուրիչի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններին:

Գոհունակություն է արտահայտվել երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայության ավելացման կապակցությամբ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա այլցերի միջոցով շարունակել խթանել երկուստեք շահավետ քաղաքական երկխոսությունը:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: