Ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք տվող նախ...

Ազգային ժողովում այսօր քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը, որով ոստիկանությունը թույլատրվելու է գաղտնալսում կազմակերպել ինքնուրույն։ «Իմ քայլը» և ԼՀԿ խմբակցությունները կողմ քվեարկեցին, ԲՀԿ խմբակցությունը՝ դեմ։

Գործող օրենքով ոստիկանությունը կարող է կասկածյալներին գաղտնալսել միայն ԱԱԾ-ին դիմելով։ Երկրորդ ընթերցմամբ այս օրենքի ընդունվելու դեպքում ոստիկանությունը կարող է ինքնուրույն և ԱԱԾ-ից անկախ իրականացնել գաղտնալսումներ։