Ոստիկանության կողմից ցուցաբերվող վարքագիծը՝ վ...

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․

Ամենացավալին այն է, որ զարմացած չեմ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղի ունեցած աննախադեպ ոտնձգության փաստով։ Վերջին շրջանում ոստիկանության կողմից ցուցաբերվող վարքագիծը վախի մթնոլորտ ստեղծելու քաղաքական հրահանգի տպավորություն է թողնում։ Արդյունք է նաև այդ համակարգը մեկ անձի իշխանության պահպանման, քաղաքական, տնտեսական, անձնական հարցերով հրահանգներ կատարող գործիքի վերածելու։

Փաստաբանների նկատմամբ տեղի ունեցած խայտառակ ոտնձգությունն ընդհանուր իրավիճակի անխուսափելի հետևանքներից է։

Ոտնձգության հեղինակները պետք է հանրության համար տեսանելի ու հստակ պատիժ ստանան, այլապես երևույթը կդառնա ամենօրյա սովորություն։

Պետք է բոլոր միջոցները ձեռնարկել նաև հարցը հրապարակային ու բացահայտ միջազգային համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ, թույլ չտալով նրանց շարունակելու արդեն գրեթե 5 տարի ձգվող «խորհրդավոր» լռությունը։