Ոստիկանության ակադեմիայի մոտ «Նիվա»-ն բախվել...

Ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիայի դիմաց Երևանի բնակիչ 39-ամյա Գրիգոր Ս.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Օքսեն Տ.-ի վարած «KAMAZ» մակնիշի բեռնատարին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդներից Գրիգոր Ս.-ն և նրա ուղևոր Երևանի բնակիչ 32-ամյա Եղիշե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: