Վթար է․ ջուր չի լինելու հոկտեմբերի 28-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10։00-22:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Այգեհատ և Օձուն գյուղերի բաժանորդների ջրամատակարարումը:
 
       Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: