Ոստիկանները քաշելով բերման ենթարկեցին Արա Զոհ...

Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամ փաստաբան Արա Զոհրաբյանը, ով խմբի այլ անդամների հետ Երևանում փողոցներ էր փակել՝ անհամաձայնություն հայտնելով դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ ստորագրվելիք փաստաթղթին, բերման ենթարկվեց։ Ոստիկանական մեքենան մոտեցավ նրան, և կարմիր բերետավորները քաշելով Արա Զոհրաբյանին նստացրեցին մեքենան։

Հիշեցնենք, որ Ազատագրական շարժումն արդեն մի քանի օր  բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ է կազմակերպում՝ պահանջելով  Նիկոլ Փաշինյանից հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը։