Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է....

Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է: Այս մասին հայտարարել է Գոհար Ղումաշյանը։

«Եթե երկրի վարչապետը կարող է հայհոյել, հարձակվել կանանց վրա, ապա նույն կերպ էլ իրենց կարող են դրսևորել ավելի ցածր օղակում: Եթե իշխանական ֆեյքերով կարող են վիրավորել ու նսեմացնել կանանց, ապա նույն դրսևորումը կարող ենք տեսնել նաև առօրյա կյանքում:

Փտած, կեղտոտ ու մրոտ արժեքային համակարգը նորաոճ է: Եվ այսպիսի իրավիճակ է բոլոր ոլորտներում: Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է:

Արդյո՞ք սա է ձեր պատկերացրած դեմոկրատիան»: