ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հուլիսի 12-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացել, որ անհայտ անձը դանակի սպառնալիքով Զաքյան փողոցի դեղատան աշխատակցից պահանջում է դրամարկղի պարունակությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:
«Պարզվել է, որ ժամը 10.54-ին անհայտ անձը դանակի սպառնալիքով դեղատան աշխատակցուհուց պահանջել է դրամարկղում եղած գումարը, սակայն առանց գումար վերցնելու՝ դիմել է փախուստի:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը:
Ըստ աղբյուրի՝ անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք դանակը, գլխարկ և բժշկական դիմակ:
Նշվում է, որ 32-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: