Ոստիկանները բերման ենթարկեցին Քոչարյանին կողմ...

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ շարունակվում են քննվել Քոչարյանի և մյուսների գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 18-ի եւ 20-ի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ քրեական գործով վարույթը կասեցնելու ու ՍԴ դիմելու մասին:

Այդ ընթացքում դատարանի դիմաց շարունակվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կողմ և դեմ բողոքի ակցիաները:

Րոպեներ առաջ կողմերի միջև բախում տեղի ունեցավ՝ միմյանց հասցեին փոխադարձ վիրավորական արտահայտություններ հնչեցրին, որից հետո ոստիկանները երկու կողմերից էլ մի քանի մարդկանց բերման ենթարկեցին ոստիկանություն: