Թուրքիան սատարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, իսկ Բաքուն ու Երևանն արդեն իսկ զգալի առաջընթաց են գրանցել այդ ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։
«Կարելի է ասել, որ երկու երկրների (Ադրբեջանի և Հայաստանի) միջև խաղաղության պաշտոնական ձևակերպմանը շատ քիչ ժամանակ է մնացել։ Դրանից հետո ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Հարավային Կովկասը նոր դերակատարում կունենա ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակներում», — նշել է նա։
Ըստ Յըլմազի՝ «Միջին միջանցքի» զարգացումն ու «Զանգեզուրի միջանցքի» բացումը կնպաստեն տարանցիկ բեռնափոխադրումների ծավալների աճին։
«Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հավասարակշռության հաստատումը կապահովի ինչպես անվտանգության մակարդակի բարձրացում, այնպես էլ բարեկեցության աճ», — ընդգծել է թուրք պաշտոնյան։



