ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ոստիկանների կողմից անձին ծեծի ենթարկելու դեպքին․
«Տեղեկացնեմ, որ ՀՀ ոստիկանությունից ՀՀ ՀՔԾ են ուղարկվել ոստիկանների կողմից անձին ծեծի ենթարկելու ահազանգի հիման վրա իրականացված ծառայողական քննության նյութերը։ Դեպքի մասին հայտնել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Ներկայումս այդ առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քրեադատավարական կարգով նյութեր են նախապատրաստվում»։



