Ոսկին համաշխարհային շուկայում հուլիսի 27-ին հերթական պատմական ռեկորդն է սահմանել՝ մեկ ունցիայի դիմաց հատելով 1911,6 դոլար գնանիշին, որը եղել էր 2011 թվականի սեպտեմբերին։ Այս մասին վկայում են բորսայական սակարկությունների տվյալները, որոնք ներկայացրել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նյու-Յորքի Comex բորսայում այս ազնիվ մետաղի մեկ տրոյական ունցիայի գինը օգոստոսյան ֆյուչերսների համար կազմել է 1911,7 դոլար։