Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազման հետեւանքով, վկայում են սակարկությունների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 1,4 դոլարով կամ 0,07 տոկոսով՝ հասնելով 1822,6 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,23 տոկոսով՝ հասնելով ունցիայի դիմաց 20,858 դոլարի: