Որտե՞ղ է հայտնաբերվել Ապարանում որպես անհետ կ...

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ոստիկանները և Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Մովսես Նադարյանի հարազատներն ու համաքաղաքացիները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ իրականացնելու արդյունքում Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի տարածքում ծառից կախված հայտնաբերել են Մ. Նադարյանի դին:  

Գրել է Գագիկ Շամշյանը։

Տեղում պարզվել է, որ մահացածը երեկ՝ նոյեմբերի 4-ից՝ որպես անհետ կորած որոնվող Մ. Նադարյանն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  

Հոկտեմբերի 4-ին, ցերեկը՝ ժամը 13։00-ի շրջանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում 31-ամյա երիտասարդ Մովսես Կարենի Նադարյանը դուրս էր եկել տնից ու չէր վերադարձել։