Որտեղ դու լինես, միշտ լույս կա, որովհետև քո ո...

Գործարար Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը ինստագրամյան էջում տեսահոլովակ է հրապարակել՝ շնորհավորելով ամուսնուն՝ ծննդյան առիթով։

«Այսօր դու դարձար 60 տարեկան, սիրելի՛ Սամվել։ Մենք այս օրը չենք նշում այնպես, ինչպես երազել էինք․ ոչ տանը, ոչ ընտանիքի, սիրելիների և ընկերների շրջապատում։

Բայց ես վստահ գիտեմ․ որտեղ դու լինես, միշտ լույս կա, որովհետև քո ոգին ու արժեքները ավելի ուժեղ են, քան ցանկացած պատ կամ դատարան։

Ես հավատում եմ․ ոչ մի խոչընդոտ կամ կեղծ մեղադրանք չի կարող զրկել քեզ այն ամենից, ինչով ապրել ես ամբողջ կյանքում՝ քո կամքի ուժից, մարդկանց հանդեպ սիրուց, ճշմարտության և Աստծո հանդեպ հավատից։

Ինձ համար դու պարզապես ամուսին չես։ Դու իմ տոկունության, քաջության և արժանապատվության օրինակն ես, իմ ուսուցիչն ու իմաստության չափանիշը։ Մեր երեխաների համար դու այն հայրն ես, որի օրինակով նրանք ձևավորում են իրենց կյանքը։ Ընկերների և հարազատների համար՝ այն մարդը, ով գիտի պահպանել հավատարմությունն ու պատիվը։

Երգն ու տեսահոլովակը իմ նվերն են քո ծննդյան օրվա համար»,- հրապարակմանը կից գրել է նա։