
2025թ. հուլիսին Հայաստան է եկել 263 հազար 592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25 հազար 989-ով ավել է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237 հազար 603 զբոսաշրջիկ)։
Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները.
մայիսին՝ 181 հազար 436,
հունիսին՝ 215 հազար 253,
հուլիսին՝ 263 հազար 592։
Նախորդ լավագույն ցուցանիշները այս ամիսների համար գրանցվել էին 2023-ին՝ համապատասխանաբար 176 հազար 384, 199 հազար 159 և 255 հազար 706 զբոսաշրջիկներ»,- մանրամասնել է նա: