Որքան շուտ արցախցիները հասկանան, որ ապրելու ե...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհիմն է համարում այն հայտարարությունները, թե Բաքուն հումանիտար աղետ է կազմակերպել Ստեփանակերտում։

«Ղարաբաղի այն հատվածում, որտեղ բնակվում են հայերը, գազատարը վթարային վիճակում էր, և ինչ-որ ժամանակահատված այնտեղ գազ չկար։  Նրանք  աշխարհով մեկ աղմուկ են բարձրացրել են, որ Ադրբեջանն այստեղ հումանիտար աղետ է կազմակերպել», - խորհրդակցության ժամանակ ասել է նա:

 «Այժմ գազի մատակարարումը վերականգնվել է, եւ հայկական կողմը պետք է դա գնահատի:

Մենք պարզապես ցույց տվեցինք մեր բարի մտադրությունները։ Մենք այն վերականգնել ենք, և հույս ունենք, որ նրանք էլ կհասկանան, որ իրենք Ադրբեջանի քաղաքացիներ են և պետք է ապրեն ադրբեջանական դրոշի ներքո։  Որքան շուտ նրանք հասկանան դա, այնքան լավ նրանց համար», - նշել է Ալիևը: