
Հակադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց՝ ի աջակցություն ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ով այժմ կալանավորված է:
«Այսօր որոշել ենք ԱԱԾ-ին օգնել, Արա Սաղաթելյանի քրեական գործով իրեղեն ապացույցներ ենք բերել, որոնք, հուսով եմ, կօգնեն ավելի ծանր հանցագործության մեջ նրան մեղադրել», - լրագրողներին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նրանք իրենց հետ գրքեր էին բերել ԱԱԾ, որոնք վերաբերում են հայատյացությանն Ադրբեջանում, Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը»:
«Պետք չէ ունենալ որևէ պատրանք, թե ադրբեջանցիները մեզ սկսել են անսպասելիորեն սիրել»,- այսօր ԱԱԾ-ի դիմաց քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի աջակիցների ակցիայի ժամանակ ասաց ադրբեջանագետը