«Դատարանի վրա հսկայական ճնշումներ կան։ Կան դատավորներ, որոնք, այսպես ասած, փորձում են որոշակի առումով ինքնուրույնություն դրսևորել։ Այդ դատավորների հետ կապված ոչինչ չունեմ ասելու։ Բայց կան դատավորներ, որոնք իրենց նախաձեռնությամբ փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, և այսպես ասած՝ հրահանգ տալու առանձնապես կարիք էլ չկա, որովհետև իրենք արդեն իրենց գործը գիտեն։
Բայց հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ կապված դատարանների հետ, մասնավորապես՝ այն մասին, որ կա դատավոր, որը չի անում իր ասածը, և Գագիկ Ծառուկյանի արդարացման դատավճռի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը չակերտավոր շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ ձևակերպում է տվել, որով նկարագրել է դատական համակարգի ամբողջ պերճանքն ու թշվառությունը։ Մոտավորապես հետևյալ բառերով, բառացիորեն դժվարանում եմ վերարտադրել, բայց միտքն այն էր, որ՝ «Հլա ես ուզում եմ մի հատ գնանք այդ դատավորի հետևից, որը արդարացման վճիռ է կայացրել»։
Հիմա ի՞նչ ակնկալել այս դատարանից, երբ երկրի գերագույն գլխավոր հրամանատար կոչվածը, ղեկավարը, առաջնորդը, չգիտեմ՝ ինչպես անվանենք, ուղիղ ազդակ է հղում այստեղ գտնվող դատավորին, որ հանկարծ այլ խափանման միջոց չկիրառի»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



