Ո՞րն է ՀՀ-ում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին․...

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում իր պատասխանատվության գոտին համարում է ՀՀ ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական ​​սահմանների շրջանակներում:
Այդ մասին РБК-ին հայտնել են ՀԱՊԿ-ից։ 

Կազմակերպությունն այսպես է արձագանքել Երևանի պահանջին՝ պարզաբանել հանրապետությունում կազմակերպության պատասխանատվության գոտու հարցը։

«Պատասխանատվության գոտու մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։ Համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության գոտին անդամ-երկրների ինքնիշխան տարածքն է», - ասվում է կազմակերպության պաշտոնական պատասխանում։
Պարբերականը հիշեցնում է, որ խոսքը 2010 թվականին Մոսկվայում ստորագրված Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման կարգավիճակի մասին համաձայնագրի մասին է։

ՀԱՊԿ-ում նշել են, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական ​​սահմանը, որը կարգավորվում է երկկողմանի հիմունքներով Հայաստանի և նրա հարևանների միջև»:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի «այն հարցին, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում»։