Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների օ...

Կրեմլը կհայտարարի, երբ հայտնի դառնա Աբու Դաբիում Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի ներկայացուցիչների միջև Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների անցկացման ամսաթիվը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի խոսնակը հատարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ։