Եվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակ...

Եվրոպական երկրները չեն մասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովի խոսքով՝ բանակցությունների անցկացման ժամկետը կհայտարարվի մոտ ապագայում։

Ըստ ՌԴ նախագահի օգնականի՝ Վլադիմիր Պուտինի՝ Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում բանակցություններին եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել։