«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում։
Այս պայմաններում արդյո՞ք երկրում կարող է ապահովվել երկարաժամկետ զարգացում, կայունություն և անվտանգություն։ Միանշանակ ոչ։
Արդյո՞ք կապիտուլյանտները կարող են դուրս բերել երկիրն այս մղձավանջի նմանվող իրադրությունից։ Միանշանակ ոչ։
Անկախ քաղաքական դաշտի կոնֆիգուրացիայից, տարբեր ուժերի կամքից կամ ցանկությունից, որոշակի պարբերականությամբ երկիրը ցնցումների փուլ է մտնելու։
Արդյո՞ք համակարգը պատրաստ է նման իրավիճակային զարգացումների։ Միանշանակ ոչ։
Անկախ հասարակության՝ քաղաքական տարբեր ուժերի նկատմամբ հակասական վերաբերմունքից, սիմպատիայից պետք է գիտակցել, ներկայիս իշխանությունը երկիրը տանելու է նոր փորձությունների և կորուստների ճանապարհով, սրանց հետ երկիրը զիջումներից զերծ պահելու շանս չկա։
Այս իշխանությունը չի կարող երկար մնալ իշխանության, որովհետև այն նորանոր փլուզումների է բերելու, ինչն իր ծանր հետևանքներն ունենալու բոլորիս վրա»։



