
Ես բնականաբար երբեմն իմ ընկերների հետ ժամանակ անցկացնում եմ, ինչ վերաբերում է միջադեպ լինելուն, կնոջ հետ վիճաբանելուն, ապա այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ վստահեցնելով, որ գինովցած վիճակում վիճաբանելու մասին մամուլի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Հարցին, թե ինչու է խաբել կառավարությանը՝ ընդունվել է ասպիրանտուրա, խոստացել գիտական աշխատանք կատարել՝ բանակից խուսափելու համար, սակայն կիսատ է թողել ու չի կիրականացրել խոստումը՝ Կոստանյանը նշել է, որ ընդունվել է ասպիրանտուրա, սկսել է այդ գիտական աշխատանքները, սակայն հետագայում աշխատանքային ծանրաբեռնվածության բերումով չի հասցրել ավարտել։
«Եթե որևէ օրինախախտում եք տեսել իմ գործողություններում, ապա առաջարկում եմ դիմել համապատասխան կառույցներին»,-նշել է նա: