Անդրադառնալով Լևոն Երանոսյանի դեմ հարուցված քրեական գործին` ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ասյսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Ստեղծված իրավիճակում իմ գործառույթներն այնքանով չէին սահմանափակվում կամ ուղղորդված չէին, որ ես հետևեի Լևոն Երանոսյանի գործողություններին: Ես բավականին անելիք ունեի՝ կազմակերպչական, անվտանգության ապահովման և այլն»:
«Որևէ բախում չի եղել այդ օրերին, կարծում եմ` դա մեծ գնահատական է»,- ասաց Օսիպյանը:
Հարցին, եթե անհրաժեշտություն լինի որպես վկա գործում ներգրավվելու, ինքը պատրա՞ստ է, Օսիպյանը ասաց, որ եթե լինի դրա անհրաժեշտությունը, ապա պատրաստ է:



