
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով հաջորդը պետք է խորհրդարան գա Էսթեր Այվազյանը, եթե նա ինքնաբացարկ չհայտնի։
Հավելենք, որ Արսեն Թորոսյանի մանդատը վայր դնելուց հետո թափուր է մնում նաև ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։