
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի կողմից տիեզերք արձակված «արբանյակը» խնդիրներ է առաջացրել այլ երկրների արբանյակների համար։ Ըստ տարբեր մասնագետների՝ տիեզերք ուղարկված արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրերի արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Եվ ահա, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել տարբեր երկրների կառավարություններից, հորդորել են հետ իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ և չհաշվարկված է եղել աշխատանքը, որակը և մեկնարկը:
Ոմանց համար անսպասելի այս լուրը իրականում տրամաբանական է և սպասելի։ Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության պատկերն է։ Այս կառավարությունը տապալել է ամեն բան, ինչին ձեռք է տվել։ Չմոռանանք նաև, որ արբանյակներ տիեզերք ուղարկելու պատասխանատու պաշտոնյան Ավետ Պողոսյանն է, ով մինչ Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնելը ԱՄՆ-ում աշխատել է, որպես տաքսու վարորդ։ Դեռ լավ է մասնագիտության համաձայն ուղարկված արբանյակը տիեզերքում տաքսու ծառայություններ չի մատուցել այլ արբանյակների համար։ Լավ ենք պրծել։