Որ երեք արժեքների վրա է հենված ՀՀ արտաքին քաղ...

«Մենք այստեղ հավաքեցինք ԱԳՆ կենտրոնական ապարատի և և այլ պետություններում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին: Ուզում եմ հատուկ նշել, որ անցած տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից և խորհրդարանական ժողովրդավարության հաստատումից հետո սա իր բնույթով առաջին համաժողովն էր, որ առանձնանում էր թե՛ բովանդակային, կազմակերպչական ձևաչափով»,-այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով օգոստոսի 27-սեպտեմբերի 2-ը կայացած «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը՝ փոփոխվող աշխարհում» խորագիրը կրող դեսպանահավաքի մասին:

Նախարարի խոսքով՝ համաժողովի խորագիրը պատահական ընտրված չէ.

«Մենք գծեցինք արժեքների երեք հարթություն, որոնց վրա հենվում է մեր արտաքին քաղաքականությունը: Դրանք են քաղաքական արժեքները, մեր պատմական ժառանգությունը և ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքները, որոնց սեփականատիրոջ զգացումն առավել հստակորեն ամրագրեցինք և դրանց նոր որակ հաղորդեցինք թավշյա հեղափոխության և դրան հաջորդած խորհրդարանական ընտրությունների ժամանակ»: 

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ համաժողովի նպատակն էր վերահաստատելու և ընդգծելու հայկական դիվանագիտության սկզբունքներն ու առաջնահերթությունները և ուրվագծելու դրանց կյանքի կոչման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը: