Իմ տեղեկությունները նույնն են, ինչ ձերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը` խոսելով ՍԴ նիստի մասին և հավելելով, որ որևէ ավել բան իրեն հայտնի չէ:
Այս պահին Ալումյանը դուրս է եկել ՍԴ շենքից, դրսում երկու ակցիա է ընթանում` Քոչարյանին դեմ ու ի աջակցությունն Քոչարյանի:
Հարցին, թե ինչ է ակնկալում ինքը ՍԴ-ից, Ալումյանն ասաց, որ փաստաբաններն ակնկալիքների մասին չեն խոսում. «Մենք արել ենք այն, ինչ կախված է մեզանից»:
Ալումյանի խոսքերով, եթե ՍԴ-ն ընդունի իրենց փաստարկները, բոլոր մեկնաբանությունները, Ռոբերտ Քոչարյանն անհապաղ պետք է ազատ արձակվի, քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:



