Ո՞ր դեպքում կարիք կլինի ամրագրել նոր հանդիպու...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են.

«Ձեր հարցազրույցի հաստատման բարկոդ համարը պետք է համապատասխանի DS-160 դիմումի հաստատման թերթիկի բարկոդ համարին՝ հուսալի և անվտանգ վիզայի գործընթաց ապահովելու համար։

Եթե Ձեր բարկոդ համարները նույնական չեն հարցազրույցի հանդիպումից երկու աշխատանքային օր առաջ, ապա Ձեր հանդիպումը կչեղարկվի և կարիք կլինի ամրագրել նոր հանդիպում՝ Ձեր վիզայի դիմումին ընթացք տալու համար»։