Եթե Երևանի ավագանիում որևիցե խմբակցություն չի ունենում առնվազն 33 մանդատ ու ավտոմատ կերպով նրա առաջին համարը քաղաքապետ չի ընտրվում, Երևանի ավագանին պարտավոր է առաջին նիստից հետո 2 շաբաթվա ընթացքում ընտրել համայնքի ղեկավար: Եթե դա չի հաջողվում անել, այդ դեպքում Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատվում է ու նշանակվում են նոր արտահերթ ընտրություններ: Այս մասին ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:



