Ո՞նց է ստացվում, որ մարդկանց ձերբակալում են,...

Շատ լավ ասեցիք, որ քանի որ չկան թեկնածուներ, վարչական ռեսուրսի չարաշահման փուլը չենք կարող իրականացնել, նույնը վերաբերում է բարեգործությանը, հիմա այդ ո՞նց է ստացվում բա, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մարդկանց ձերբակալում է, տանում է, այն դեպքում, երբ որ չկան թեկնածուները։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15–ին, ԱԺ–ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐծվիկ Մինասյանը՝ դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։

«Ոչ քաղաքական ուժը կա, ոչ ֆիզիկական անձ թեկնածուն կա, բայց նույն հոդվածի շրջանակներում կիրառվում է։։ Դուք ճիշտ եք նշում, եթե չկա թեկնածու, վարչական ռեսուրսը ինչի՞ վրա ես գործադրեմ։ Թեև եթե միատեսակ մոտեցում է, եթե այն մարմինը այդպես է մոտենում, ուրեմն դուք էլ հիմա պիտի վարչական ռեսուրսի մասով քայլ անեիք։ Կամ ինքն է սխալ, կամ դուք, թեև ես հակված եմ, որ իրենք են սխալ, որովհետև դուք ավելի տրամաբանական մեկնաբանություն եք ներկայացնում»,–ասաց նա։

ԿԸՀ նախագահն արձագանքեց. «Հակակորուպցիոն կոմիտեի գործունեության, վարքի, որոշումների հետ կապված խնդրում եմ իրենցից պարզաբանում պահանջել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է պատասխան տալ, պարզաբանել իր որոշումները, իր քայլերը»։