Էրդողանի հետ հանդիպումը շատ դրական էր․ Փաշինյ...

Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը: Այս մասին Անթալիայում թուրք լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մենք շատ դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ, և մենք շատ դրական երկխոսություն ունենք ու անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որ փուլում է այժմ գտնվում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Իսկ այն հարցին, թե արդյոք տարածաշրջանային փոխկապակցվածության համատեքստում արժևորում է երկու երկրների միջև գործընկերությունը, Փաշինյանը պատասխանել է.

«Այո, իհարկե։ Այժմ մենք պետք է վերանորոգենք և բացենք մեր երկրների միջև երկաթուղին, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։